Գլխավոր » Լրահոս

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է անում ամերիկահայերին օգնել երկրաշարժից տուժած Հայիթիի ժողովրդին

Հունվար 15, 2010թ. 15:46

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է Հայաստանի կառավարության որոշումը՝ Հայիթի 53 հոգանոց փրկարարական ջոկատ ուղարկելու մասին և կոչ է արել ամերիկահայերին աջակցել փրկարական ջոկատի աշխատանքներին, նվիրատվություններ անելով կամ հայկական բարեգործական միությունների կամ Ամերիկյան Կարմիր խաչի և օգնության այլ կազմակերպությունների միջոցով:

Հայկական փրկարարական ջոկատը  ստեղծվել է 1988 թվականին, երբ Սպիտակի ավերիչ երկրաշարժը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց և ավերեց Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի մեծ մասը: Փրկարարական ջոկատը  բարձրակարգ մասնագետներ ունի և ապահովված  է հատուկ վարժեցված շներով ու նորագույն սարքավորումներով:

Հայիթիում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է տասնյակ հազարների (որոշ տվյալներով Հայիթիում զոհվածների թիվը կարող է զգալիորեն գերազանցել հարյուր հազարը): Հայ փրկարարները պատրաստ են արագ արձագանքելու տարերային  աղետներին ամբողջ աշխարհում:

Աշխարհի տարբեր պետություններ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ ու անհատներ հայտարարել են իրենց աջակցության մասին՝ որոշակի գումար հատկացնելով այդ երկրին ահեղ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար:

Ռուզաննա Ավագյան

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն