Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Քուրդ նախկին պատգամավոր. «Վայ` Թուրքիային»

Հունվար 15, 2010թ. 17:54

cumhuriyet4Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ վերջերս լուծարված «Ժողովրդավարական հասարակություն» քրդական խորհրդարանական կուսակցության (DTP) պատգամավոր Այսել Թուղլուքը դատարանի առջև է կանգնեցվել: Նա մեղադրվում է 2005 թվականին Դիարբեքիրում «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) օգտին քարոզչություն անելու համար, մինչդեռ այն Անակարայի կողմից վաղուց ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի տեղեկացմամբ` այսօր Անկարայի դատարաններից մեկում Այսել Թուղլուքը գրեթե 40 րոպե ցուցմունք է տվել: Հերքելով իր հասցեին հնչող մեղադրանքը` նա ասել է. «Ես ուզում եմ, որ հասարակությունն այս մասին իմանա: Ես դատվում կամ էլ այսօրինակ հարցաքննությունների եմ ենթարկվում ընդամենը իմ կարծիքն արտահայտելու համար: Մենք գողություն չենք արել, օրինախախտություն չենք արել: Այս ժողովրդին, այս հասարակությանը վնաս պատճառող ոչ մի գործողություն չենք արել: Միայն որպես քաղաքական գործիչ մեր տեսակետներն ենք հայտնել: Իսկ եթե քաղաքական գործիչն այլևս չի կարող իր խոհերն արտահայտել, ուրեմն «վայ» այս երկրին»:

Նկատենք, որ Այսել Թուղլուքը ոչ առաջին, ոչ էլ, հավանաբար, վերջին մարդն է, ով քրեական հետապնդման է ենթարկվում սեփական կարծիքը Թուրքիայի տարածքում արտահայտելու համար: Արևմտյան ատյաններն Անկարային բազմիցս կոչ են արել օրենսդրական վերամշակումներ կատարել, քանի որ Թուրքիայի քրեական օրենսգրքում կան խոսքի ազատությունը սահմանափակող հոդվածներ: Արևմտյան ժողովրդավարության չափանիշներով վերադաստիարակվող Թուրքիան, սակայն, բթամիտ աշակերտի նման այդպես էլ չի յուրացնում ասվածն ու չի վերաշտկում իր վարքագիծը: Շարունակում է խեղդել ազատամտության ցանկացած դրսևորում, ոտատակ տալ ժողովրդավարության առանցքային դրույթներից մեկը` խոսքի ազատությունը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն