Գլխավոր » Լրահոս

«Հայերին սպանելը մեր սուրբ պարտականությունն է»,ասում է բարբարոս թուրք սպան

Օգոստոս 11, 2009թ. 18:13

«Էրգենեքոն» կազմակերպության ղեկավարների ձերբակալությունների արդյունքում բացահայտվեց, որ նրանց կողմից ծրագրված է եղել նաև Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահափորձը: Սակայն 2009-ի հունվարին Մեսրոպ Բ Մութաֆյանի դեմ ծրագրավորված մահափորձը առաջինը չէր: Թուրք ազգայնականները նրան բազմիցս են փորձել սպանել: Դեռևս 2007 թ. Թուրքիայի «Ազգային բանակ» միության նախագահ Բեքիր Օզթուրքի ձերբակալության ժամանակ վերջինիս համակարգչում հայտնաբերվել էր Պոլսո Հայոց պատրիարքի դեմ ուղղված մահափորձի ծրագիրը: Եվ այսօր պատմությունը դարձյալ կրկնվում է.
Գործողության ընթացքում ձերբակալված անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Իբրահիմ Շահինի համակարգչից ևս հայտնաբերվել էր մի ցուցակ, որում նշված էր այն 10 անձանց անունները, որոնց դեմ պետք է մահափորձ իրականացվեր. Ցուցակի առաջին շարքում տեղ են գտել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Բ արքեպիսկոպոս Մութաֆյանի, Թուրքիայի ալևի համայնքի ղեկավար Ալի Բալքըզի, Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկի (Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար), մի շարք քուրդ պատգամավորների անուններ: Ի դեպ, փաստաթուղթն եզրափակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և բարձրաստճան սպաներից Յաշար Բյուքանթի անուններով: Թուրքական «Ռադիկալ» թերթի տարածած հաղորդագրության համաձայն, Շահինի ենթակայության տակ գործել են 12 խմբեր, որոնց անդամներն եղել են ոստիկանության և զինված ուժերի համակարգերից ընտրված անձինք: Թուրքական «Զամանն» էլ փոխանցում է, թե ծրագրված սպանությունների իրականացման ընթացքին անձամբ պետք է հետևեր Իբրահիմ Շահինը: Դա հաստատում է հիշյալ թերթում հրապարակված հեռախոսային զրույցը, որում Շահինը հայտնում է, թե ինքը հայերի դեմ մահափորձեր իրականացնող կազմակերպության առաջին նախագահն է, ապա հավելում. «Հայերին սպանելը մեր սուրբ պարտականությունն է»: Թուրքական սպայի կողմից հնչած խոսքերը գալիս են կրկին անգամ հաստատելու, որ Թուրքիան որքան էլ հայտարարի իր ժողովրդավարական երկիր լինելու մասին, միևնույն է իրականում շարունակում է մնալ անցած դարասկզբի նույն բարբարոսը:
Ասենք, որ հիշյալ հեռախոսազրույցից հայտնի է դարձել, որ «Էրգենեքոն»-ը մահափորձ էր ծրագրել նաև Սիվասի հայերի հոգևոր առաջնորդ Մինաս Դուրմազ Գյուլերի դեմ ևս:
Հարցաքննության ընթացքում Շահինը խոստովանել է, որ իրենք հետևել են Պոլսո հայոց պատրիարքի տեղաշարժին, նույնիսկ որոշել են, թե քանի նռնակ պետք է նետվի և ով պետք է կրակ արձակի հայ հոգևորականի մեքենայի վրա: Նա չի թաքցրել, որ պատրիարքի և Թուրքիայի ալևի համայնքի ղեկավարի մահափորձից հետո կազմակերպությունը ծրագրել էր մահափորձեր իրականացնել նաև 2008թ. դեկտեմբերի 11-ին հայերից ներողություն խնդրած և ցեղասպանությունը դատապարտած 300 թուրք գործիչների նկատմամբ:
Դժվար չէ պատկերացնել, որ նման զարհուրելի ծրագրի իրականացումն ինչպիսի հարված էր հասցվեդլու Թուրքիայի միջազգային հեղինակությանը: Բարեբախտաբար հնարավոր եղավ կանխել այդ սարսափելի ծրագրի իրականացումը, բայց միայն այն հանագամանքը, որ այդ երկրում կարող են հղանալ նման զարհուրելի ծրագրեր, արդեն իսկ թույլ է տալիս եզրակացնել, որ Թուրքիան շատ հեռու է եվրոպական երկիր կոչվելուց, Եվրոպայի համար էլ պետք է պարզորոշ դառնա, որ հանձին Թուրքիայի գործ ունի ոչ թե ժողովրդավարական, այլ ծայրահեղ ազգայնամոլական երկրի հետ: Նկատենք, որ Արևմտյան լրատվամիջոցներն արդեն իսկ հնչեցվել է այն արդարացի հարցադրումը` թե ո?վ կարող է երաշխավորել, որ կրկին փորձ չի արվի կյանքի կոչել այդ ծրագիրը: Նկատենք, որ թուրքական պարբերականները ևս նույն կարծիքն են արտահայտում, չթաքցնելով այն անհանգստությունը, որ վտանգը պահպանվում է ու կարող է կրկնվել:
Ու չնայած արտահատվող անհանգստություններին, թուրքական իշխանությունների կողմիցառ այսօր անհրաժեշտ քայլեր չեն կատարվում Հայկական պատրիարքարանի շենքի անվտանգության պահպանման ուղղությամբ:

Քրիստինե ՄԵԼԻՔՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`