Գլխավոր » Լրահոս

Ուկրաինայում լռություն է` ընտրությունից առաջ

Հունվար 16, 2010թ. 10:30

Երեկ կեսգիշերին Ուկրաինայում ավարտվեց նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը. այսօր այդ երկրում լռության օր է, իսկ վաղը տեղի կունենան ընտրություններ:

«Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ,  երկրում գործող օրենսդրության համաձայն, նախընտրական քարոզարշավի ավարտվելուն պես Ուկրաինայում պետք է դադարեցվեն  արտաքին գովազդը, քարոզչական նյութերի հեռարձակումը հեռուստատեսությամբ ու ռադիոյով, դրանց տպագրումը թերթերում:

Տեղեկացնենք, որ հունվարի 17-ին կայանալիք ընտրություններին մասնակցում են   նախագահի 18 թեկնածուներ:

Քաղաքական վերլուծաբանները կանխատեսում են, որ  հիմնական պայքարը կընթանա գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի, վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի և Տարածաշրջանների կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն