Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Ընդդիմադիր Վիկտոր Յանուկովիչն առջևում է

Հունվար 18, 2010թ. 09:00

YanukovichԵրեկ` հունվարի 17- ին տեղի են ունեցել  Ուկրաինայի նախագահական ընտրությունները: Նախագահի աթոռի համար  պայքարում էին 18 թեկնածու, այդ թվում գործող նախագահ Վիկոր Յուշենկոն, վարչապետ Յուլիա Տիմոշենոն և ընդդիմադիր «Տարածաշրջանների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

«Իտառ Տասս»-ը` հղում անելով Ուկրաինայի  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարությանը, արձանագրում է, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն հաղթահարել է 5% շեմը և 5,03%-ով զբաղեցնում է 5-րդ տեղը:

Այսպիսով` 36,74%-ով առջևում ընդդիմադիր «Տարածաշրջանների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչն է, որին հաջորդում է վարչապետ Յուլիա Տիմոշենկոն 24,45%-ով:

Ընտրություններին հետևել են մի քանի հազար միջազգային դիտորդներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն