Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ռոբերտ Բրադկեն երեկ ժամանել է ԼՂՀ և հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ

Հունվար 18, 2010թ. 10:19

Robert Brake copyՀունվարի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին եւ նրան ուղեկցող անձանց:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան

հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնում է անփոփոխ. հակամարտությունը չի կարող կարգավորվել Ադրբեջան-Արցախ անմիջական երկխոսության բացակայության պայմաններում: Այդ կապակցությամբ երկրի ղեկավարը  նշել է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ոչ կառուցողական եւ ռազմատենչ մոտեցումներից: Միաժամանակ Նախագահը մեկ անգամ եւս շեշտել է, որ Արցախի անկախությունը եւ անվտանգությունը սակարկության առարկա չեն, եւ այդ փաստի անտեսման ցանկացած փորձ անհնարին է դարձնում հակամարտության համապարփակ կարգավորումը:

Իր հերթին Ռոբերտ Բրադկեն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է:

Հանդիպմանն արծարծվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցեր: Երկուստեք նշվել է, որ հայ-թուրքական եւ ադրբեջանա-ղարաբաղյան փոխհարաբերություններն առանձին ու իրար հետ չփոխկապակցված գործընթացներ են:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն