Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրք-քրդական զինված բախում` Սասունում

Հունվար 18, 2010թ. 12:24

3629861-150x150Այժմ Թուրքիայի վարչական տարածքում գտնվող Բաթման նահանգի արևմտահայկական Սասուն գավառի և Դիարբեքիրի Քուլփ շրջանի լեռներում զինված ընդհարում է տեղի ունեցել «ՔԲԿ»-ի (Քրդական բանվորական կուսակցություն) գրոհայինների ու Թուրքիայի անվտանգության ուժերի միջև:

«Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի կայքէջի տեղեկացմամբ` փոխհրաձգության հետևանքով սպանվել է թուրքական ժանդարմերիայի սերժանտ, մեկ սերժանտ էլ վիրավորվել է: Քրդական կողմի զոհերի կամ վիրավորների մասին ոչինինչ չի հաղորդվում:

Նկատենք, որ թուրքական իշխանությունների վերջին շրջանի հակաժողովրդավարական քաղաքականությունը քուրդ ազգային փոքրամասնության հանդեպ ավելի է սրել թուրք-քրդական լարվածությունն ու հաճախադեպ դարձրել քրդական խռովությունները: Այդ ամենին նպաստեցին Թուրքիայի Սահմանադրական դատարանի` քրդական կուսակցության (DTP) լուծարման մասին որոշումը և քուրդ պետական ու քաղաքական գործիչների նկատամամբ քրեական հետապնդում իրականացնելը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի կողից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) լիդերներից մեկը` Դուրան Քալքանը, շաբաթներ առաջ հայտարարել էր, որ եթե քրդական հարցի լուծումը կասեցվի, ապա Թուրքիայում կվերսկսվեն ավելի լայնամասշտաբ զանգվածային բախումներ, փողոցային մարտեր, որոնք կարող են վերաճել քրդական ապստամբության: Իսկ քրդերի առաջնորդ, Թուրքիայի Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանը Անկարային օրերս նախազգուշացրել էր. «50 տարի, 500 տարի և անգամ 1000 տարի էլ պատերազմը կշարունակվի, եթե շարունակեք չճանաչել քրդերի հավաքական իրավունքները»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն