Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրք ընդդիմադիր. Անկարան Երևանի ոտքերն է ընկնում

Հունվար 18, 2010թ. 13:38

Deniz BolukbashiԹուրքական «Հաբեր 1»  (Haber 1) լրատվական կայքի տեղեկացմամբ`ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Դենիզ Բոլուքբաշը Լյուլեբուրգազ գավառում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ ասել է.

«Եթե մենք վարչապետ Էրդողանի օձիքից չբռնենք ու արդարադատության առջև չկանգնեցնենք, ուրեմն մենք ստոր ենք»:

Բոլուքբաշի իր ելույթում նշել է, որ Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժը երկիրը հասցրել է կործանման եզրին: Օրինակ, նախաձեռնելով քրդական խնդրի լուծումը, Թուրքիայի առջև մի մեծ հիմնախնդիր է դրել: 7 տարի երկիրը ղեկավարող Էրդողանի կուսակիցներին նա անվանել է «թալանչիներ»:

Բոլուքբաշը նաև նշել է, որ այժմ Էրդողանը անձեռնամխելիության իրավունք ունի: Մինչդեռ նա պետք է դատարանի առջև կանգնած լիներ, քանի որ դեռևս Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակ բազմաթիվ օրինախախտումներ է արել:

«Առաջին` կեղծարարություն, երկրորդ`փաստաթղթերի կեղծում և երրորդ` հանցավոր կառույցի հիմնում»,- թվարկել է Բոլուքբաշը:

Վերջինս նաև խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը` հնչեցնելով իր պատճառաբանությունները.

  • Իրաքի հետ եղբայրություն անելը Անկարան թողել Բարզանիի ձեռքին
  • Կիպրոսցի թուրքերը հույների գիրկն են վազում
  • Անկարան Երևանի ոտքերն են ընկնում:
  • Թուրքիան Բրյուսելի վիրավորանքների առջև գլուխ խոնարհող պետության օրին է հասել:

«Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Դենիզ Բոլուքբաշի համոզմամբ` այս ամենը Թուրքիայի ներկայիս իշխանավորներին կստիպի վաղաժամկետ ընտրությունների գնալ, որոնք, ամենայն հավանականությամբ, կկայանան հոկտեմբեր ամսին:

Հիշեցնենք, որ «Ազգայնական շարժում» կուսակցությունը համարվում է թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն