Գլխավոր » Լրահոս

Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին մեկնաբանում են յուրովի

Հունվար 18, 2010թ. 16:28

SamvelFarmanyanԱդրբեջանական լրատվամիջոցները՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահի այցը Ռուսաստան, նշում են, թե  հանդիպման ընթացքում խոսք կգնա նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին: Ապա, հղում անելով ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանին  նշում են, թե, իբր` վերջինիս խոսքի համաձայն, սպասվող հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա`Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով` ակնարկելով, որ տեղի կունենա ձևաչափի փոփոխություն:

ArmAr.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ՀՀ նախագահի մամուլի քարտուղար  Սամվել Ֆարմանյանն  ընդգծեց, որ խնդրի առնչությամբ օրեր առաջ ինքը  պարզաբանումներ է տվել, ուր հստակ նշել է, որ.«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, միջնորդական լուրջ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ, և Հայաստանը բարձր է գնահատում այդ ջանքերը: Ռուսաստանի Դաշնության Նախագահի միջնորդական ջանքերով նման ձևաչափով` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ, նախկինում երկու հանդիպում տեղի ունեցել է: Քանի դեռ հակամարտությունն իր խաղաղ հանգուցալուծումը չի ստացել, բնական է, որ կարող են տեղի ունենալ` ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առանձին, այնպես էլ այլ ձևաչափով նոր հանդիպումներ»:

Ինչպես նկատեց  Սամվել Ֆարմանայանը.«Իր խոսքում արտասովոր ոչինչ չկա, արտասովոր կլիներ հակառակը, եթե նոր հանդիպումներ տեղի չունենային»:

Ակնհայտ է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ դրսևորում են` փաստերը յուրավի մեկնաբանելու իրենց  սովորույթը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն