Գլխավոր » Լրահոս

Պատարագ Վրաստանում` Բաքվի հայկական ջարդերի 20-ամյակի կապակցությամբ

Հունվար 18, 2010թ. 17:23

Commemoration events in Georgia 18.01.10Բաքվում հայկական ջարդերի 20-ամյակի կապակցությամբ Թբիլիսիի հայ առաքելական Ս. Էջմիածին նորաբաց եկեղեցում, նաեւ վիրահայոց թեմին պատկանող բոլոր եկեղեցիներում կատարվել են պատարագի եւ հոգեհանգստյան արարողություններ:

Ս. Էջմիածին եկեղեցում հոգեհանգստյան արարողությունը նախագահել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Արարողություններին մասնակցել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, վիրահայոց թեմի Ջավախքի առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանը, Վրաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարներ, բազմաթիվ հավատացյալներ:

Սուրբ պատարագի եւ հոգեհանգստյան արարողությունների ավարտին մասնակիցներն այցելել են հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջավանքի պանթեոնը, որտեղ Վրաստանում Հայաստանի դեսպանության անունից ծաղկեպսակ է դրվել հայ նահատակների հիշատակը հավերժացնող հուշասյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Բաքվի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն