Թուրքերի խոսքի ու գործի հակասության ևս մեկ դրսևորում
Հունվար 18, 2010թ. 17:30
Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին 2010 թվականի սեպտեմբերի 12-ին կբացվի կրոնական արարողությունների համար։ Թուրքական ՙTakvim՚ կայքէջի փոխանցմամբ՝ Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն վերջակետ է դրել Վանի Սուրբ Խաչ եկեղեցու շուրջ պտտվող թուրքական վերնախավում առկա հակասություններին։ Նա կրկին հերքել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի հայտարարությունը, համաձայն որի կառավարությունը Սուրբ Խաչը չի ներառել այս տարի կրոնական ծեսերի համար բացվելիք եկեղեցիների ցանկում:
ArmAr.am












