Գլխավոր » Լրահոս

Վրացիների հակահայկականության նոր դրսևորումները

Սեպտեմբեր 8, 2009թ. 15:27

Վրաստանի մամուլը շարունակում է հակահայկական ամենատարբեր հոդվածների հրապարակումը: Այս անգամ հերթը հասավ նաև Մեծամորի ատոմակայանին:

Ինչպես հաղորդում է «News.am» գործակալությունը, վրացական «Ախալի թաոբա» թերթին տված հարցազրույցում ֆիզիկոս Միխեիլ Կավիլաձեն հայտարարել է, որ Հայաստանում գործող ատոմակայանը սպառնալիք է Վրաստանի համար: Նրա խոսքերի համաձայն, ատոմակայանը հնացել է, և այդ պատճառով էլ բավական բարձր է վթարի հավանականությունը: Եվ ճառագայթային արտահոսքի դեպքում, ինչպես կարծում է գիտնականը, սպառնալիքի տակ կհայտնվի ողջ տարածաշրջանը, այդ թվում և Վրաստանը»:

Նշենք, որ վրացի գիտնականի այդ մտահոգությունները լիովին համահունչ են ադրբեջանական և թուրքական քարոզչամեքենայի գործադրած հնարքներին, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ ձգտում են հասնել հայկական ատոմակայանի փակմանը:

Փորձելով հնարավորինս վնասել Հայաստանին` Մեծամորի ատոմակայանից իբր թե  սպասվող վտանգի մասին նրանք բազմիցս բարձրաձայնել են ամենատարբեր միջազգային ատյաններում:

Նշենք նաև, որ Հայաստանը նախատեսում է մինչև 2016 թվականը 1200 մվտ հզորությամբ նոր ատոմային բլոկ կառուցել, որի շահագործման ժամկետը 60 տարի է: Այն համալրված է լինելու անվտանգության պասսիվ համակարգերով, իսկ ատոմային վառելիքի լիցքավորումը կազմելու է նվազագույնը 18 տարի:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`