Լոնդոնում արգելել են Եվրոպայում ամենամեծ մեջիթի կառուցումը
Հունվար 18, 2010թ. 17:34
Բրիտանական «Թայմսը» տեղեկացնում է, որ լոնդոնցիների հազարավոր բողոքներից հետո քաղաքի իշխանությունները կասեցրել են Եվրոպայում ամենամեծ մեջիթի կառուցումը օլիմպիական մարզադաշտի հարևանությամբ:
Անցյալ շաբաթ Լոնդոնի կենտրոնից վտարվել է իսլամական աղանդավորական այն կազմակերպությունը, որը ձեռնարկել էր 12 հազար հավատացյալների համար նախատեսված մեջիթի կառուցումը: Մեծ Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը աղանդավորական կազմակերպությանը համարել է թշնամանքի զոհ:
ArmAr.am












