Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ՀՀ ՍԴ որոշումը

Հունվար 19, 2010թ. 11:18

ardzanagrutyunԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատության է ենթարկել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության մասին:

Հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ ՍԴ որոշման մեջ ի հայտ են եկել դրույթներ, որոնք պարունակում են նախապայմաններ և հակասում են ստորագրված արձանագրությունների ոգուն: Սույն որոշումը հարցականի տակ է դնում արձանագրությունների քննարկման անհրաժեշտությունը և խոչընդոտում փաստաթղթերով նախանշված հիմնական նպատակի իրականացումը: Նման մոտեցումը թուրքական կողմը համարում է անընդունելի:

«Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների ոգուն. նույնպիսի վերաբերմունք սպասում ենք նաև Հայաստանից», ասվում է հայտարարության մեջ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն