Ցույց Բրիտանիայում` Թուրքիայի դեսպանատան առջև
Հունվար 19, 2010թ. 13:12
«Hrant Dink Society» կազմակերպության նախաձեռնությամբ՝ ի հիշատակ «Ակօս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի, այսօր Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան շենքի առջև ցույց տեղի կունենա: Ցույցի մասնակիցները բռնելու են «Թուրքիա, դեմհանդիման կանգնիր քո պատմությանը», «Հարգիր փոքրամասնության իրավունքները» վերտառությամբ ցուցապաստառներ:
Ցույցից բացի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի կունենա «Իրականում ի՞նչ է կատարվում Թուրքիայում» վերնագրով միջոցառում: Միջոցառման շրջանակներում հանդես կգա թուրքական ընկերակցության հիմնադիրներից մեկը` հրատարակիչ Ռաջիփ Զարաքօլուն:
ArmAr.am












