Բոսֆորում խորտակվել է Մոլդովական բեռնանավը
Հունվար 19, 2010թ. 14:09
«Իտառ Տասս»-ի տեղեկացմամբ, ուժեղ ալեկոծության հետևանքով ծանծաղուտ է քշվել և երկու մասի բաժանվել Մոլդովայի դրոշի տակ նավարկող 150 մետր երկարություն ունեցող բեռնանավը: Փրկարար ծառայությանը հաջողվել է ափ տեղափոխել անձնակազմի 20 անդամներին: Դեպքի պահին նեղուցը փակ է եղել նավարկության համար:
ArmAr.am












