Թուրքիայում արգելափակված է 3700 համացանցային կայք
Հունվար 19, 2010թ. 15:23
«Ռոյթր» գործակալության տեղեկացմամբ, ԵԱՀԿ-ն կոչ է արել Թուրքիային, բացել 3700 համացանցային կայքեր, որոնք արգելափակվել են մանկական պոռնոգրաֆիա տարածելու դեմ պայքարի անվան տակ:
Դրանց թվում են հայտնվել նաև YouTube, GeoCities, Google և այլ կայքեր:
«Նման քայլը ոչ միայն սահմանապակում է խոսքի ազատությունը, այլև սահմանափակում է մարդկանց` տեղեկացված լինելու իրավունքը»,- ասել է ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին:
ArmAr.am












