Ոճրագործները պետք է պատժվեն
Այսօր Երևանում Բաքվի ջարդերի 20-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպել Հայաստանի երիտսարդական միություններն ու ուսանողական կազմակերպությունները: Ստորագրահավաքին մասնակցած հայ երիտասարդները միջազգային կազմակերպություններին, խորհրդարաններին հորդորում են կատարվածը գնահատել որպես ցեղասպանություն, վերականգնել կես միլիոն ադրբեջանահայերի և ադրբեջանցի ազգայնամոլների գործողություններից տուժած այլ ազգերի ներկայացուցիչների իրավունքները:
Աշխարհի պետությունները պետք է ապացուցեն իրենց հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը: Նրանց համոզմամբ, անտարբերությունն ու լռությունը կորղ են նոր ոճիրների պատճառ դառնալ: Մասնակիցները միջոցառման ավարտին խաղաղ երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ` Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր:
«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը ևս այսօր բաց նամակով դիմել է Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակներին` իրավական գնահատական տալու 20 տարի առաջ Բաքվում կատարված ոճրագործությանը:
Դիմումում մասնավորապես ասվում է . «Հորդորում ենք ձեզ` ճանաչել 20 տարի առաջ Բաքվում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքերը` իբրև ցեղասպանություն, իսկ կազմակաերպիչներին, որոնք տարբեր ամբիոններից ճառում են մարդու իրավունքների մասին, ենթարկել քրեական պատասխանատվության` իբրև խաղաղ բնակչության դեմ ոճիրներ գործած անձանց: Հիշեցնում ենք` դուք բարոյական խնդիր ունեք ապացուցելու ողջ հայ ժողովրդին, որ ձեզ համար ավելի թանկ չէ Բաքվի սև նավթը, քան անմեղ ժողովրդի արյունը»:
ArmAr.am












