Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Ստամբուլում երեք ավերիչ երկրաշարժ է տեղի ունենալու

Հունվար 19, 2010թ. 16:09

Այս մասին թուրք հանրությանն ահազանգում են թուրքական լրատվամիջոցները` վկայակոչելով գերմանացի մասնագետների ուսումնասիրության արդյունքները:

Մասնավորապես,թուրքական «Vatan» թերթը տեղեկացնում է, որ Գերմանիայի համապատասխան հետազոտական կենտրոնների մասնագետները, ուսումնասիրելով Մարմարա ծովի տեղանքը, եկել են հետևյալ եզրահանգման. Ստամբուլը հարավից գոտեվորող հողաշերտը աստիճանաբար լիցքավորվում է, և ընդերքում կուտակված այդ էներգիան դատարկվելու է, ոչ թե 7.5 կամ 7.6 բալ հզորությամբ մեկ երկրաշարժով, այլ ավելի փոքր մագնիտուդով երկու կամ երեք երկրաշարժների միջոցով:

Հետազոտություններին մասնակցած պրոֆեսոր Թոբիաս Հերգերթը նշել է. «Դուրս ժայթքող էներգիայի տեսանկյունից 7.5 և 7 բալանի երկրաշարժների միջև հսկայական տարբերություն կա: Բայց նույնիսկ 7 բալ ուժգնությամբ երկրաշարժն ի զորու է աննկարագրելի կորուստներ պատճառել: Ստորգետնյա ցնցումների օջախը,  հետազոտությունների համաձայն, լինելու է Ստամբուլից 20 կմ հեռավորության վրա և հսկայական ավերածություններ է կատարելու»:

Պրոֆեսորի հավաստմամբ` այդ երկրաշարժները կարող են լինել ամեն վայրկյան առավելագույնը երեսուն տարվա ընթացքում:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն