Եվրամիության խորհրդատվական խումբը հյուրընկալվել է կառավարությունում
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբին` Ռաուլ դը Լուցենբերգերի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին վարչապետը կարեւորել է ԵՄ խորհրդատվական խմբի ավանդույթ դարձած հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս ամփոփել կատարված աշխատանքն ու մատնանշել հետագա գործողությունները:
Անդրադարձ է արվել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանը, հարկային ու մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես թափանցիկ կառավարման համակարգի զարգացմանը:
Կողմերը քննարկել են Ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ապրանքների ազատ տեղաշարժին, GSP+ համակարգի ներդրման հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը: Զրուցակիցներն անդրադարձել են մտավոր սեփականության պաշտպանությանը, ինչպես նաեւ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման հնարավորություններին: Ընդգծվել է պետական պարտքի կառավարման ոլորտում ընթացող աշխատանքների կարեւորությունը, ֆինանսների նախարարության համապատասխան կառույցների կարողությունների ամրապնդումը, այդ համատեքստում կարեւորվել են պետական կառավարման ոլորտում մասնագետերի պատրաստման եւ վերապատրաստման խնդիրները:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել խմբի անդամներին մասնագիտական կարեւոր խորհրդատվության համար: Նա նշել է, որ որոշ խնդիրների լուծման համար առանձին հանդիպումներ են նախատեսված, որպեսզի ավելի հստակ հանձնարարականներ տրվեն:
ArmAr.am












