Վլադիմիր Զախարով. «Դիմում եմ ՀՀ իշխանություններին, հայ գործարարներին՝ ինչո՞ւ համարժեք քայլեր չեք ձեռնարկում տեղեկատվական պատերազմում»
«Տեղեկատվական պատերազմում հայկական կողմը, ցավոք , զիջում է ադրբեջանցիներին։ Նրանք մեծ ծավալներով հրատարակում եւ անգլերեն են թարգմանում իրենց բոլոր հետազոտությունները, որոնք խեղաթյուրում են պատկերացումները իրականության վերաբերյալ»,-այս մասին ասել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Զախարովը
«Ես ուզում եմ դիմել Հայաստանի իշխանություններին, հայ գործարարներին եւ ասել՝ ինչո՞ւ դուք համարժեք քայլեր չեք ձեռնարկում, ինչո՞ւ անգլերենով չեք հրատարակում գրքեր, որպեսզի Եվրոպայում մարդիկ կարդան ու հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Ամբողջ ցավը նրանում է, որ միջազգային հանրությանը խիստ խեղաթյուրված է հասնում այն ամենը, ինչ տեղի է ունեցել 20 տարի առաջ Բաքվում։ Խեղաթյուրված իրականաթյամբ ու կեղծիքով այսօր դաստիարակվում է Ադրբեջանի նոր սերունդը, որի համար ձեւավորվում են ոխերիմ թշնամու կերպար՝ ի դեմս հայի։ «Հայկական ֆաշիզմ» արտահայտությունը Ադրբեջանում ամենատարածվածներից է»,- ասում է նա։
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն իր հերթին խոստովանեց, որ Արցախում տարած ռազմական հաղթանակով տարված՝ հայկական կողմը, իսկապես, մի տեսակ մոռացության մատնեց քարոզչության դաշտում հաղթանակի անհրաժեշտությունը։ Արդյունքում՝ ադրբեջանցիների ցինիզմը հասավ իր գաագթնակետին. Բաքվում տեղի ունեցած ցեղասպանությունը այսօր պետական մակարդակով աշխարհին մատուցվում է որպես ադրբեջանցիների նկատմամբ հայերի կողմից իրականցված ցեղասպանություն։
ArmAr.am












