Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Տ. Բալայան. «ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության կապակցությամբ հանդես կգա հայտարարությամբ»

Հունվար 19, 2010թ. 20:00

hh agnԹուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե  ՀՀ ՍԴ որոշումը նախապայմաններ է պարունակում: Այս առիթով ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի լրագրողի  հարցմանն ի պատասխան, նախ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը նկատեց, թե  «ՍԴ մասին» օրենքի համապատասխան՝ ՍԴ-ն չի կարող մեկնաբանել իր որոշումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարությունն արվել է Թուրքիայի ԱԳՆ-կողից,  արված հայտարարւթյան մասին պաշտոնական տեսակետ կարող է հայտնել ՀՀ ԱԳՆ-ն։

Հետևելով ՍԴ աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչի խորհրդին, դիմեցինք  ՀՀ արտգործնախարարության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար Տիգրան Բալայանին։ Վերջինս նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիայի ԱԳՆ-ի արած հայտարարության կապակցությամբ  առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն