Թուրքիան ցնցող` անսպասելի լուր
Այպես է բնութագրված «Երիտասարդական կուսակցության» նախկին փոխկուսակցապետ Ուֆուք Իլքիզի հայտնած տեղեկությունը թուրքական «Internetajans» լրատվական կայքում:
«Ես` կուսակցության նախկին ղեկավար Ջեմ Ուզանի հետ Թուրքիայի նախկին երկու վարչապետներին մի ճամպրուկ փող եմ տվել»:
Իլքիզն այդ մասին ասել է Ստամբուլի Ֆլորյա արվարձանում դեմոկրատական կուսակցության անդամների կազմակերպած հացկերույթի ժամանակ:
Իլքիզը նաև տեղեկացրել է, որ ներկայումս իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցությանը իշխանությունից հեռացնելու նախագիծ էր ժամանակին պատրաստել: Այդ նախագծերը ներկայացվել էր թուրքական զինուժի Գլխավոր շտաբի նախկին պետերին:
«Նրանց հետ ճաշել եմ: Նրանց ասել եմ` պաշտպանեք ինձ և իմ թիկունքին կանգնեք»,- պատմել է Ուֆուք Իլքիզը:
Վերջինս, սակայն, խուսափել է անուններ նշելուց:
«Այժմ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են եղել կաշառք վերցնող երկու թուրք վարչապետներն ու նշված բարձրաստիճան զինվորականները»,- եզրափակում է էլեկտրոնային պարբերականը:
ArmAr.am












