Գլխավոր » Լրահոս

Արտաքին պարտքի ցուցանիշը կշարունակի բարձր մնալ

Հունվար 20, 2010թ. 14:21

KARAVARUTYUNԱնցած տարում ՀՀ ֆինանսների նախարարության իրականացրած հարկաբյուջետային քաղաքականությունը ուղղված է եղել մակրոտնտեսական կայունության ապահովմանը:

Նախարարության տարեկան հաշվետվությունում արձանագրվեց, որ 2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն թողեց Հայաստանի տնտեսության իրական հատվածի վրա: Տարեսկզբին գրանցվել է 0.7 տոկոս անկում, որը, խորանալով,  հուլիսին հասել է 18,5 տոկոսի, տարեվերջին անկումը տեղի է տվել` կազմելով 16 տոկոս:

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ 2009-ին նվազել են պետական բյուջեի եկամուտները ինչպես հարկային, այնպես էլ այլ եկամուտների գծով: Դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 15.9 տոկոսով: Սակայն այս հանգամանքը չի խոչընդոտել, որպեսզի պետությունը կրճատի ծախսերը. ավելին` աճել են հատկապես կապիտալ ծախսերը: Դրանք նպաստել են աշխատատեղերի պահպանմանը, ինչպես նաև հանդիսացել են տնտեսական աճի կարևոր լծակ:  Տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելու պետության այս քայլը հանգեցրել է պետբյուջեի դեֆիցիտի աճի: Դեֆիցիտը ծածկելու համար արտաքին աղբյուրներից ֆինանսական միջոցներ են ներգրավվել: Արդյունքում  Հայաստանի արտաքին պարտքը  2009-ին կազմել է ՀՆԱ-ի մոտ 36 տոկոսը, մինչդեռ 20008-ին եղել է 13,2 տոկոս: Այդուամենայնիվ, պետական բյուջեի պակասուրդը 2009թ արդյուքներով կկազմի ՀՆԱ-ի շուրջ 7.4 տոկոսը:

Նշենք, որ արտաքին պարտքի կեսից ավելին  գոյացել է 35-40 տարով տրամադրված վարկերից, որոնց արտոնյալ ժամաակաշրջանը 7-10 տարի է, այսինքն, այդ ընթացքում հիմնական գումարից մարում չի կատարվում: Դրանց միջին տոկոսադրույթը կազմել է 0.8 տոկոս:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն