Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Գալուստ Սահակյան. «Եթե հարկ լինի, ապա Հայաստանը պատրաստ է նաև պատերազմի»

Հունվար 20, 2010թ. 15:05

galust sahakyan«Մեր դիվանագիտությունը երբեք չի պատրաստվում նոր ինտրիգներ լարել: Թուրքիան պետք է վավերացնի Արձանագրությունները, հետո` մենք: Շատ անհիմն է, որ մենք վավերացնենք, հետո Թուրքիան, որովհետև մեր վավերացումից սահմանը չի բացվում, իսկ Թուրքիայի վավերացումից` բացվում է», – ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատել է, որ եթե Թուրքիան չվավերացնի Արձանագրությունները, անվստահելի գործընկեր կճանաչվի միջազգային արենայում: Այս առումով, Գալուստ Սահակյանը հավատացած է, որ Թուրքիան վավերացնելու է, քանզի եթե չվավերացնի, ապա, դա կնշանակի, որ Թուրքիան իր իսկ ձեռքով  արձանագրեց իր պարտությունը:

«Աշխարհն իր մոդելներն ունի, պատժվում են նրանք, ովքեր այդ մոդելներից դուրս են: Վերջին հաշվով, մենք պետք է կարողանանք լուծել մեր ազգային խնդիրները», – համոզմունք է հայտնում իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Նա վստահեցրեց, որ հայկական կողմն, ամեն դեպքում, պատրաստ է Թուրքիայի ցանկացած պատասխանին. «Թուրքիան, եթե ասաց «չէ», ուրեմն` մենք պատրաստ ենք նաև Թուրքիայի «չէ»-ին»:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրից, Գալուստ Սահակյանն ասել է` եթե հարկ լինի, ապա Հայաստանը պատրաստ է նաև պատերազմի, բայց դրանով հանդերձ Հայաստանի իշխանությունները նաև հայտարարում են, որ հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցն են:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն