Համագործակցությունը ընդլայնվում է
Մոտ մեկուկես տարվա գործունեության ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարարությունն արդեն հասցրել է գրանցել իրականացված ծրագրերի մի ամբողջ ցանկ.
գործակցության ծրագրեր և հուշագրեր է կնքել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՀՀ ԳԱԱ-ի, Հայաստանի գրողների միության հետ: Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ԵՊՀ-ում բացվել է սփյուռքագիտության ամբիոն, իսկ ՀՀ ԳԱԱ գրականության և արվեստի ինստիտուտներում բացվել է սփյուռքի բաժին: Պետպատվերի շրջանակներում հրատարակվել են «Հայությունն Իսրայելում», «Իսլամացված հայերի խնդիրնրի շուրջ», «Ջավախքահայության որոշ խնդիրներ» և այլ աշխատություններ:
Նախարարությունը անցնող տարում իրականացրեց հայրենադարձությանը խթանող մի ծրագիր, որի շրջանակներում Հայաստան է այցելել շուրջ 300 սփյուռքահայ երիտասարդ:
2009-ի մարտից սկսվել են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: Աշխատանքներ են տարվում Սփյուռքի և հայաստանյան դպրոցների միջև «Քույր դպրոցների» կապեր ստեղծելու ուղղությամբ:
Նախարարության աջակցությամբ, Սփյուռքի հայ համայնքներում նկատվում է կիրակնօրյա դպրոցների ստեղծման միտում:
ArmAr.am












