Խաղաղության ճանապարհ. Թուրքիայի խորհրդարանի օրակարգում է
Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի խորհրդարանի օրակարգում է հայտնվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի Եվրամիության նախարարներին առաջարկած` Կովկասը Եվրոպային կամրջող «Խաղաղության ճանապարհ» նախագիծը:
Այլ կերպ ասած` խոսքը գնում է 2007-ի ապրիլին` «Սևծովյան տնտեսական համագործակցության» 12 պետությունների կողմից ստորագրված մի ծրագրի մասին: 7.000 կմ երկարությամբ նախատեսված ճանապարհի նախագիծը, որը անցնելու է 12 երկրների 24 քաղաքներով, նախատեսում է որ կապելու է Ստամբուլը` Երևանին և Երևանը` Բաքվին:
Ասիան-Եվրոպային կամրջող այդ ճանապարհը, պայմանագրի համաձայն, կոչվելու է «Սևծովյան ցամաքային ճանապարհ», որը Կովկասը միացնելու է Բալկաններին:
Բաքվից սկսվող ու մինչև Արևմտյան Եվրոպա ձգվող այդ ճանապարհի 985 կմ հատվածը Թուրքիայով է անցնելու: Ճանապարհաշինությանն աջակցելու են եվրոպական հիմնադրամները:
Ք.Մ.
Թեգեր` Սաբահ












