Գլխավոր » Լրահոս

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Հունվար 20, 2010թ. 19:00

china-3Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հուն Ցզիուին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Ս. Օհանյանը շնորհակալություն հայտնեց պարոն Հուն Ցզիուին արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան` հետագա առաքելություններում: Ընդգծվեց նաև, որ երկու երկրների փոխադարձ հասկացողության և բարձր քաղաքական երկխոսության վրա հիմնված համագործակցությունը շարունակում է զարգանալ ինչպես պաշտպանական, այնպես էլ հասարակական, տնտեսական և մշակութային տարբեր ոլորտներում:

Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ հայ-չինական հարաբերություններն ու բարեկամական կապերը, այդ թվում` նաև պաշտպանական բնագավառում, էլ ավելի կամրապնդվի:

Հանդիպման ավարտին կողմերը խորհրդանշական նվերներ փոխանակեցին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն