Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Թուրքիան ապացուցեց, թե ինչո՞ւ գնաց այս արձանագրությունների ստորագրմանը

Հունվար 20, 2010թ. 19:14

95-a_shahbazyanԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի կարծիքով երեկ, Թուրքիայի ԱԳ նախարարության կողմից արված  հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատում է այն, ինչ որ ասում էին իրենք՝ ՀՅԴ-ն։ «Այն նկատառումները, որ ներկայացնում է Թուրքիայի ԱԳՆ-ն վերաբերում են այն կարևորագույն կետերին, հանուն որոնց` Թուրքիան Հայաստանի հետ կնքել է այս պայմանագիրը։ Սրանով՝ ևս մեկ անգամ թուրքերն ապացուցում են, որ հենց այդ նախապայմաններն են եղել կարևորը, որի համար թուրքական կողմը գնացել է այս արձանագրությունների ստորագրմանը, և առանց որոնց, նրանց համար անիմաստ է դառնում նման պայմանագրի կնքումը։ Այսինքն՝ պայմանագրի մնացած մասն իրենց չի հետաքրքրում։ Պարոն Նալբանդյանը` այն նույն ջերմեռանդությամբ, որ մեզ էր փորձում համոզել, թե արձանագրություններում նախապայմաններ չկան,  պիտի փորձի համոզել թուրքական կողմին, որ ՀՀ ՍԴ որոշման մեջ նախապայմաններ չկան»,- նշեց Ա. Շահբազյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից բարձրացված աղմուկին, թե ՀՀ ՍԴ որոշումը նախապայամաններ է պարունակում, պարոն Շահբազյանի կարծիքով, նմանատիպ կտրուկ հայտարարություններին մեր ԱԳՆ-ն պետք է հակադարձի հստակ, ասվածին համապատասխան, և ոչ թե այնպես, ինչպես Էդվարդ Նալբանդյանն արեց` ընդամենը տարակուսանք հայտնելով Թուրքիայի վարքագծի համար:

«Մեզ համար անհայտ է, թե ի՞նչ է  խոսվել Նալբանդյան-Դավութօղլու հեռախոսազրույցի ընթացքում,  ՀՀ ԱԳՆ-ի  գործելաոճը հուշում է, որ կարծես թե բոլորից փորձ է արվում թաքցնել իրողությունը, թե ինչպե՞ս և ի՞նչ խնդիրներ են քննվում։ Անշուշտ, եթե հայկական կողմն ունի ամուր հիմնավորումներն, ոչ մի խնդիր չկա, որպեսզի շատ բաց և շատ որոշակի ասվի, թե ի՞նչ ենք մենք մտածում և ո՞րն է մեզ համար նախընտրելի ճանապարհը»,- ասաց Ա. Շահբազյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն