Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Դոկտոր Սվանտ Լանդգրենն այցելել է հնդկահայոց թեմ

Հունվար 21, 2010թ. 09:30

Armenian CollegeԱստվածաբանության   դոկտոր  Սվանտ  Լանդգրենն  (Ֆինլանդիա) իր  դստեր  հետ  այցելեց  հնդկահայոց  հոգևոր  հովիվ  և  Հայոց  մարդասիրական  ճեմարանի  կառավարիչ Հոգեշնորհ Հայր Խորեն Հովհաննիսյանին:

Դոկտոր Լանդգրենը հայասեր մարդ  է: Նա  2009թ  մարտին  շվեդերենով  հրատարակել  է  Հայոց  ցեղասպանության  մասին  գիրք:  Լանդգրենը  Ֆինլանդիայի  Աբո  1 ակադեմիայի  դասախոս  է,  Ֆինլանդիայի Ասորիների ընկերության փոխնախագահը:

Նա երկու  անգամ  եղել  է  Հայաստանում  և  պատրաստվում  է գարնանը  կրկին այցելել` իր  հետ  բերելով աստվածաբանության  ֆակուլտետի  ուսանողների:

Հնդկաստան  կատարած   իր  կարճատև  այցի  ընթացքում  նա  փափագեց  տեսնել  Հայր  Խորենին  և  այցելել  Հայոց մարդասիրական  ճեմարան,  քանի  որ   ուզում  էր  տեղեկանալ  հնդկահայերի,  դպրոցի  և  նրա  գործունեության  մասին:

Հայր  Սուրբը  ջերմորեն  ընդունեց  հյուրերին  և  շնորհակալություն  հայտնեց  հայ  ժողովրդի  բարեկամին` հայանպաստ  գործունեության  համար:

Հոգևոր  հովվի  այն  հարցին, թե  ինչու  է  գիրքը  շվեդերեն,  նա պատասխանեց,  որ   ցեղասպանության  վերաբերյալ  անգլերեն  բազմաթիվ գրքեր  կան,  բայց  շվեդերեն` ոչ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն