Գլխավոր » Լրահոս

Աջակցություն փոքր և միջին բիզնեսի զարգացմանը

Հունվար 21, 2010թ. 14:05

Այսօր Կառավարությունը հաստատեց փոքր և միջին ձեռնարկությունների պետական աջակցության 2010 ծրագրի նախագիծը: Ծրագրի իրականացման համար կպահանջվի  150մլն դրամ, որը հիմնականում ուղղվելու է վարչական ծախսերին: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ն.Երիցյանի խոսքերով, ևս 100մլն դրամ կտրամադրեն միջազգային կազմակերպությունները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել իրազեկվածության մակարդակը` կապված օրենսդրության, արտաքին շուկաներ դուրս գալու և կապեր հաստատելու հետ:

Ձեռներեցության  աջակցության շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում` առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում,  շուրջ 150 սկսնակ ձեռներեցի տեխնիկական աջակցություն է տրամադրվելու, մարզերում գործող 20-25 ՓՄՁ սուբյեկտների վարկային երաշխավորություններ կտրամադրվեն:

Այս ծրագրի շրջանակներում առաջին անգամ նախատեսվում է որոշ տնտեսվարող սուբյեկտների` արտերկիր այցելություն, որպեսզի ծանոթանան նոր տեխնոլոգիաներին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն