Դարձյալ բախվել են թուրքերն ու քրդերը
Ինչպես հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, այսօր թուրքական բանակի հինգ զինվորներ սպանվել են քրդերի հետ բախման ժամանակ, ևս 5 զինծառայողներ վիրավորվել են և այժմ գտնվում են Թուրքիայի արևելյան շրջանների ռազմական հոսպիտալներից մեկում:
Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիիրթ նահանգում: Հիշյալ աղբյուրի տեղեկացմամբ, թուրքական բանակի վրա հարձակվել են Քրդական աշխատավորական կուսակցության անդամները, բախման ընթացքում կուսակցության հինգ անդամներ ևս զոհվել են:
Նշենք, որ երեկ լուրեր են տարածվել նաև այն մասին, որ Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարիի շրջանում դարձյալ բախումներ են տեղի ունեղել թուրքական զինված ուժերի և PKK-ի անդամ քուրդ զինյալների միջև:
Թուրքական զինված ուժերի հրամանատարությունը քուրդ զինյալների դեմ է դուրս եկել ռազմական ուղղաթիռներով:
Ավելացնենք նաև, որ, ըստ միջազգային մամուլի հաշվարկների, վերջին 25 տարիների ընթացքում քուրդ անջատողականների հետ պատերազմում թուրքերը կորցրել են ավելի քան 40 հազար մարդ:
armarlur.com
Թեգեր` Թուրքիա












