Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ցեղասպանություն

Հետաքրքրությունների ու շահերի բախում` Ղարաբաղի շուրջ

Հունվար 21, 2010թ. 17:43

Vladimir_Zakharov«Ղարաբաղի խնդրի շուրջ այսօր շատ «խաղացողներ» են հավաքվել. դրանք ոչ միայն Ադրբեջանն ու Ղարաբաղն են,  Հայաստանն ու Ադրբեջանը, այլև՝ Արևմտյան Եվրոպայի երկրները ,և իհարկե,  ԱՄՆ-ը, Թուրքիան ու Իրանը: Ընդորում, վերջինս,  առայժմ լուռ դիտորդի դերում է»,-այս մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան, քաղաքագետ Վլադիմիր Զախարովը։

Վերլուծաբանի դիտարկմամբ, Ղարաբաղյան խնդրի վրա էական ազդեցությունն ունեցավ 2008թ. օգոստոսի 8-ի ռուս-վրացական հակամարտությունը, որը  փոխեց աշխարհաքաղաքական իրավիճակը Կովկասում։  «Այն, ինչ տեղի ունեցավ այն օրերին, այսօր արդեն ոչ ոքի համար գաղտիք չէ, որ արևմուտքի կողմից նախապես պլանավորված և նախապատրաստված ակցիա էր, որտեղՎրաստանը հանդես էր գալիս խամաճիկի դերում։ Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում տեղի ունեցած  իրադարձություններից անմիջապես հետո շատ երկրներում բարձրացվեց այն հարցը, որ պետք է Ղարաբաղի խնդիրը վերջնական  լուծում ստանա։ Թուրքիան առաջինը ձեռնամուխ եղավ այդ գործին»։

Ռուս քաղաքագետը համոզված է, որ ԱՄՆ-ի հրահանգով Թուրքիան փորձեց Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացին առավել ակտիվ ներգրավել Ռուսաստանին. «Քանի որ ԱՄՆ-ը նպատակ է դրել Ռուսաստանի միջոցով լուծել Ղարաբաղի խնդիրը։ Կհաջողվի՞ դա, թե՝ ոչ,  այսօր որևէ մեկը չի կարող պատասխանել այդ հարցին, որովհետև ընթացող  բանակցությունները փակ ընթացակարգով են, և մենք անտեղյակ ենք, թե իրականում ի՞նչ է կատարվում։ Չեմ ուզում գուշակություններ անել, սակայն այն, ինչ տեղի է ունենում, կարելի է անվանել՝ հետաքրքրությունների ու շահերի մեծ բախում. շահեր՝ Ադրբեջանի ու Հայաստանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև»։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն