Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ձկնաբուծությունը 1,5-2մլրդ դրամի օգուտ կբերի Հայաստանին

Հունվար 21, 2010թ. 17:48

g_image«Ձկնաբուծությունը տարեկան 1,5-2մլրդ դրամի օգուտ կբերի Հայաստանին», -համոզված է ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գևորգյանը: Նրա խոսքերով, նոր տեխնոլոգիաների և ֆինանսական ռեսուրսների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանում աճեցնել ավելի քան 150հզ տոննա ձուկ, որը մեծ պահանջարկ ունի և այժմ էլ լայնորեն սպառվում է արտերկրում: Ըստ Ա. Գևորգյանի, տնտեսության այս ճյուղը լիարժեք զարգացնելու համար անհրաժեշտ է,  պետական աջակցություն, ինչը  հնարավորություն կտա նաև կայուն շուկա ունենալ Ռուսաստանում և Եվրոպայում: «Հայ ձկնաբույծների միության» տնօրեն Արթուր Աթոյանն էլ առաջարկում է ճիշտ օգտագործել ունցած հնարավորությունները.

«Հանրապետության ձկնաբուծության համար բարենպաստ գոտիներում այսօր կան բազմաթիվ  չօգտագործվող ջրային օբյեկտներ, որոնց` կենսառեսուրսների մեծացման նպատակով օգտագործումը հեռանկարային է ձկնաբուծության հետագա զարգացման համար: Նշված օբյեկտների ֆինանսավորման դեպքում հնարավոր կլինի առանց ավելորդ էներգածախսի տարեկան աճեցնել 2500 տոննա կարպ եւ 1600 տոննա իշխան` միաժամանակ ապահովելով այդ ձկնատեսակների հետագա վերարտադրությունը»:

Նշենք, որ Հայաստանում ներկայումս գործում են մանր, միջին եւ խոշոր ձկնաբուծական շուրջ 250 տնտեսություններ, որոնք տարեկան արտադրում եւ իրացնում են 3000-3500 տոննա  ձուկ, հիմնականում` իշխան, թառափ եւ կարպ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն