ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 2010թ. կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի շրջանակներում սոցիալական, քաղաքաշինության եւ ջրամատակարարման ոլորտներում կատարվելիք աշխատանքների կապակցությամբ:
Զեկուցումներով հանդես են եկել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, ԿԱ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Սեյրան Միքայելյանը եւ ԿԱ կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախատեսված ծրագրերը պետք է կատարել ժամանակին եւ որակով: Այս համատեքստում Նախագահը կարեւորել է տարբեր գերատեսչությունների միջեւ աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը` այն համարելով ծրագրերի հաջող իրականացման կարեւոր նախապայմաններից մեկը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն












