Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյանն ու Փիթեր Սեմնեբիին մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հիմնահարցից

Հունվար 21, 2010թ. 18:56

KAR_5532-Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների  ընդլայնվող օրակարգը: Փիթեր Սեմնեբին նշել է, որ ներկայումս Եվրամիությունն ակտիվ փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման բանակցային գործընթացի եւ  Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրների վերաբերյալ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն