Գլխավոր » Լրահոս

ԱԳ նախարարի տիկինն այցելել է մայրաքաղաքի դպրոցներ

Հունվար 21, 2010թ. 19:45

Հայաստանում հավատարմագրված դիվանագետների «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյան այսօր Երևանի քաղաքապետարանի կրթության և գիտության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի, Հայաստանում Ղազախստանի դեսպանության խորհրդականի տիկին Գուլժազիրա Խաիռովայի և «Թամար տատիկ» ձեռնարկության գործադիր տնօրեն Վերա Գրիգորյանի աջակցությամբ, կազմակերպել էր հերթական միջոցառումը՝ այցելություն մայրաքաղաքի հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների № 2, № 6 և № 8 դպրոցներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Հյուրերը մասնակցել են մանուկների կազմակերպած  հանդեսներին, հանդիպել մանկավարժների հետ, դպրոցների կարիքների վերաբերյալ զրուցեցին տնօրեններ Համլետ Ղազարյանի, Սլավիկ Գրիգորյանի և Վարդուհի Խեբոյանի հետ:

Դպրոցականներին բաժանվել են ամանորյա նվերներ, գրքեր, մարզահագուստ և քաղցրավենիք:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն