Գլխավոր » Լրահոս

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին

Հունվար 21, 2010թ. 20:55

Հունվարի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Ամփոփելով Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության նախորդ տարվա ձեռքբերումները` կողմերը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե բազմակողմ, թե անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով:

Նախարար  Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:

Կողմերը մտքեր փոխանակեցին Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարեւորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` Ասոցիացման համաձայնագրի մշակումը, Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը:

Զրուցակիցներն անդրադարձան արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն