ՌԴ նախագահը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
Հունվար 22, 2010թ. 09:30
Հունվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կրեմլում ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին: Ընդունելությունը նախորդել է ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային ֆոնդի` 2009թ մրցանակների հանձնման արարողությանը: Այդ մրցանակին արժանացել են Դմիտրի Մեդվեդևը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
ArmAr.am












