Գլխավոր » Լրահոս

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային

Հունվար 22, 2010թ. 08:30

Minister Nalbandian-UN Resident Coordinator Dafina GerchevaԵրեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային (Dafina Gercheva)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Դաֆինա Գերչևային Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գրասենյակների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել եւ հույս հայտնեց, որ նորանշանակ մշտական ներկայացուցիչը իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության ընդլայնմանը:

ՀՀ արտգործնախարարը նաև բարձր գնահատեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակների գործունեությունը եւ ԱԳՆ աջակցությունը հայտնեց 2010-2015թթ.-ի ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերին:

Դաֆինա Գերչևան վստահեցրեց, որ պաշտոնավարման ընթացքում իր նպաստը կբերի Հայաստանում ՄԱԿ-ի ներգրավվածության բարձրացմանը եւ նախագծերի իրականացմանը ու ընդգծեց, որ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի աշխատանքների եւ իշխանությունների հետ համագործակցության ընթացքում կուտակած դրական փորձը կարող է կիրառվել նաեւ այլ երկրներում:

Դաֆինա Գերչևան ծնվել է 1958 թ. Բուլղարիայում: Կրթություն է ստացել Սոֆիայի ազգային եւ աշխարհի տնտեսության համալսարանում` տնտեսագիտություն, քաղաքական տնտեսագիտություն եւ սոցիոլոգիա, այնուհետեւ` շրջակա միջավայրի տնտեսագիտություն մասնագիտություններով: 1994-2002 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բուլղարիայում, իսկ 2002 թվականից` նաեւ Բրատիսլավայում եւ Սլովակիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակներում: Երկու տասնյակ աշխատությունների հեղինակ է, տիրապետում է անգլերեն, ռուսերեն, բուլղարերեն, մակեդոներեն եւ սերբերեն լեզուներին:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն