Գլխավոր » Լրահոս

Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակում

Հունվար 22, 2010թ. 11:55

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթներ 2010-2011 ուստարում օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու 6 լրիվ կրթաթոշակ:

Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 4 կրթաթոշակ:

Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության 5 և հետբուհական 3 կրթաթոշակ:

Մրցույթների պայմաններին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում/www.edu.am/: Հավելյալ տեղեկությունների համար դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք.Երևան Կառավարության 3 շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64)

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն