Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

ՀՀ ԱԺ-ն ևս վերապահումներ կանի

Հունվար 22, 2010թ. 14:30

minasyan«Մենք պետք է ձգտենք, որ ՍԴ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը 3 հիմնական հարցերի կապակցությամբ, ՀՀ կողմից ներկայացվեն որպես վերապահումներ: Եթե հայկական կողմը իսկապես բանակցել է առանց նախապայմանների, և միջնորդներն էլ  պնդում են, որ առանց նախապայմանների է, ապա առնվազն տաարօրինակ է որ ԱԺ-ն այդ վերապահումները չանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ կուսակցության տեսակետը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա, ՍԴ որոշմամբ առավելագույն նպատակը չիրագործվեց, բայց նվազագույնի երաշխիք ձեռք բերվեց: Պատգամավորի համար անհասկանալի է որոշ հայ քաղաքական գործիչների դիրքորոշումը ՍԴ որոշման կապակցությամբ. «Եթե թուրքական կողմից այս աղմուկ-աղաղակը սպասելի էր, որովհտև ակնհայտ է, որ  թուրքերը չէին մտածում, թե ՀՀ-ն կփորձի իր շահերը պաշտպանել, ապա անհասկանալի է հայկական կողմի որոշ վերլուծաբանների, քաղաքական գոծիչների այն մոտեցումը, որով փորձում են նսեմացնել ՍԴ ակտի ուժը: Կարծես փորձում են թուրքերի մոտ չքմեղանալ` ասելով, որ դա ներքին ակտ է և չի կարող որևէ նշանակություն ունենալ միջազգային հարաբերություններում: Անշուշտ, եթե այս ոգով շարունակվի, չբարձրաձայնվի ՍԴ որոշման պարտադիր կատարման պահանջը, ապա թուրքերը մի քիչ կլռեն և ձգձգումով կվավերացնեն»:

ՀՅԴ-ն դժգոհ է ԱԳՆ-ից

«Մեր խմբակցությունը հարցապնդումով հանդես եկավ` կառավարությունից պահանջելով մեկնաբանել այս արձանագրությունների ստորագրման գործընթացի` օրենսդրությանը համապատասխանության հարցը, քննարկում եղավ նաև ԱԺ-ում, և ԱԳ նախարարը խոստացավ, որ կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն: ԱԳՆ-ն բավական երկար ձգձգումներից  հետո` հունվարի 18-ին, մեզ պատասխանեց, որ ոչ միայն վերահաստատում է նախորդ պատասխանը, վերահաստատում է օրենքի պահանջի խախտումը, այլև զավեշտալին այն է, որ պատասխանում է. «Այս հարցերի առնչությամբ նախագահի մոտ կայացած խորհրդակցությունների հանձնարարականների վերաբերյալ  նյութեր տրամադրելը ԱԳՆ իրավասության մեջ չի մտնում: Երկրորդ. Տեղեկացնում ենք նաև, որ այն բոլոր փաստաթղթերը, որոնք առնչվում են  ՀՀ տարբեր գերատեսչությունների` իրենց իրավասությանը վերաբերող դիրքորոշումներին, ապա դրանք, երբ նախագահը կորոշի դիմել ԱԺ, համապատասխան փաստաթղթերով կներկայացվեն ԱԺ»: Սա անպատասխանատու վերաբերմունք  ԱԺ պատգամավորների հանդեպ: «Մեր խորին համոզմամբ, ամբողջ գործընթացը վարվել է օրենսդրության կոպիտ խախտումներով»,-պնդում է  Ա.Մինասյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն