ՀՀ ՍԴ որոշումը սառը ցնցուղ էր թուրքերի համար
«Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին հայկական կողմը բավականին շահեկան վիճակում է գտնվում»,- համոզված է ՀՀԿ խմբակցության անդամ, Աժ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
«Մենք շահեկան դիրքում ենք այն առումով, որ միջազգային հանրության առջև մեր վարկանիշը բավականին բարձրացել է. մենք միջազգային իրավունքի տեսակետից կարգավորում ենք մեր հարևաների հետ հարաբերությունները` առանց նախապայմանների»:
Պատգամավորի բնորոշմամաբ, ՍԴ որոշումը սառը ցնցուղ էր շատերի համար, այդ թվում նաև թուրքական իշխանությունների համար, որոնք միշտ փորձելու են Հայաստանի իշխանությունների հետ խոսել նախապայմանների լեզվով:
Գ. Մելիքյանը համոզված է .«Եթե նույնիսկ ՍԴ-ն արձանագրություններին «այո» չպատասխանեինք, միևնույնն է, թուրքական կողմը որևէ պատճառ կգտներ, որպեսզի կանխամտածված ձևով իր կողմից վավերացման ուշացումը կապի ՀՀ իշխանությունների հետ»:
Դա նրանց չի հաջողվելու, միջազգային հանրությունը պարտադրելու է Թուրքիային, և մինչև վերջ միջազգային հանրության առջև թուրքերն իրենց պարտականությունները կատարելու են»:
ArmAr.am












