ՀՀ ԱԳ նախարարը նախընտրում է գործը
Հաճախ կարծիքներ են հնչում, թե Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը Հայաստանում կամ չեն արձագանքում, կամ ուշացումով են արձագանքում։
ՀՀ ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանը համաձայն չէ նման կարծիք ունեցողների հետ, նա նշեց, որ պետք է կարողանալ իրարից տարբերել երեք բան` քարոզչություն, հակաքարոզչություն և պաշտոնական դիրքորոշումների արտահայտում։ «Մենք բանակցություններ ենք վարում, բայց չենք վարում բանակցություններ՝ բանակցությունների համար: Եթե դու բանակցում ես միայն բանակցելու համար, գերակշռող կարող են լինել քարոզչությունը և հակաքարոզչությունը, ինչը մենք տեսնում ենք Ադրբեջանի պարագայում, երբ, այսպես կոչված, քարոզչական փորձերը հանգեցնում են ուղղակի հիստերիայի, քսենոֆոբիայի, որը խոչընդոտներ է ստեղծում անգամ բանակցային գործընթացում։ Միշտ չէ, որ մենք հայտարարությանը պետք է հայտարարությամբ պատասխանենք։ Որոշ մարդիկ կարծում են, որ լեզվակռիվը կամ հակադարձելը հերոսություն է։ Կարծում եմ, եթե խոսքը ճառ ասելու, թե՝ զանգ կախելու մասին է, ես կնախընտրեի երկրորդը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
ArmAr.am












