Արտաքին ֆինանսական ռեսուրսների ներգրավման քաղաքականությունը որևէ կապ չունի տնտեսության հիվանդությունը բուժելու հետ
Անցած տարում մեր երկիրը տնտեսական ցնցումներից հնարավորինս խուսափելու համար հսկայական վարկային միջոցներ ներգրավեց Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից, Ասիական զարգացման բանկից: Վարկային ռեսուրսների ներգրավման գործընթացը շարունակվում է. երեկ
գործադիրը որոշում ընդունեց 100 մլն եվրոյի վարկ վերցնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից: Թե որքանով է ճիշտ պետության վարկային այս քաղաքականությունը, ArmAr-ին պարզաբանում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը:
«Տնտեսության աշխուժացման անվան տակ բավական մեծ վարկային ռեսուրսներ ենք ներգրավել, որոնք, ցավոք, նպատակին չեն ուղղվում: Դիտարկելով կառավարության վարած քաղաքականությունը` կարելի է ասել, որ կառավարությունը չի պատկերացնում մեր տնտեսության իրական վիճակը, և արտաքին պարտքի ներգրավման քաղաքականությունը որևէ կապ չունի տնտեսության հիվանդությունը բուժելու հետ:
Պատգամավորը համոզված է, որ կառավարությունը չգիտե կամ չտեսնելու է տալիս տնտեսության հիվանդության պատճառները, չգիտե, թե ինչ ռեսուրսներ ունենք. «Որովհետև, երբ խոսում ենք տնտեսության մենաշնորհային քաղաքականության, նպատակային սոցիալական քաղաքականության, աշխատավարձերի բարձրացման մասին, կառավարությունից քար լռություն ենք ստանում: Սրանից կարելի է եզրակացնել, որ կառավարությունը չի տիրապետում տնտեսության առողջացման ծրագրին:
ArmAr.am












