Մոնիթորինգը չկայացավ
Հունվարի 22- ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը սկսել է պլանային դիտարկում իրականացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ, հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քին /Մեծ Բրիտանիա/, Վլադիիր Չունտուլովը /Բուլղարիա/ եւ Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/:
Հակառակ կողմից առաքելությունը ղեկավարում էր ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/, ով դիտարկման հենց սկզբում կարգադրել է ընդհատել, իսկ այնուհետեւ նաեւ դադարեցնել դիտարկումն ընդհանրապես:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, թե այս պահին պարզվում են պատճառները:
ArmAr.am












