ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվի
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային լիագումար նիստը, որը կշարունակվի մինչև հունվարի 29-ը: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ձմեռային այս նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվի, այդ թվում նաև` ՀՀ ԱԺ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացույթունը: «ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Ժորժ Կոլումբիեն ուղղակի կներկայացնեն իրենց վերջնական զեկույցը հանձնաժողովի եզրակացության մասին»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում փոփոխություն է տեի ունեցել. ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին փոխարինել է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանը:
ArmAr.am












