Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Իսրայելցիներն Էրդողանից պահաջում են ներողություն խնդրել

Հունվար 25, 2010թ. 12:36

izrailskijj-flag1Փետրվարին Թել Ավիվում կազմակերպվելու է տուրիստական տոնավաճառ, որին Թուրքիան ծրագրում է մասնակցել շատ մեծ տաղավարով: Բայց Իսրայելում Թուրքիայի դեմ հայտարարված տուրիզմի բոյկոտը շարունակվում է ու հետզհետե ավելի լայն թափ ստանում: Իսրայելական արհմիությունների 98 տոկոսը մասնակցում է այդ բոյկոտին: Ըստ թուրքական «Anka» լրատվական գործակալության, արհմիությունները պահանջում են, որ Էրդողանը ներողություն խնդրի իր հակաիսրայելական ելույթների համար, եթե ուզում է վերջ դրվի հայտարարված բոյկոտին:

Մինչև թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումն ամեն տարի այդ արհմիությունները 100 հազարավոր զբոսաշրջիկներ էին ուղարկում Թուրքիա: Մինչդեռ հիմա նրանք իրենց հաճախորդներին Թուրքիայի փոխարեն ուղարկում են Ֆրանսիա, Իտալիա, Բուլղարիա: Դրա հետևանքով Թուրքիա այցելած իսրայելցի  զբոսաշրջիկների թիվը 44 տոկոսով կրճատվեց: Սպասվում է, որ այդ թիվն ավելի մեծ կլինի:

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական լարվածությունը սկսվեց նախորդ տարեսկզբին, երբ Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ Իսրայելի նախագահն ու Թուրքիայի վարչապետը հրապարակավ վիրավորեցին միմյանց: Անկարան մեղադրում է Իսրայելին Գազայի հատվածում ռազմական գործողություններ իրականացնելու համար, ողջ Մերձավոր Արևելքում հակասեմիտական բնույթի սերիալներ ցուցադրում, իսրայելական զինուժին արգելում մասնակցել Թուրքիայում կազմակերպվող` հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին: Իսրայելն էլ իր հերթին պատասխան քայլերի է դիմում:

Օրինակ, ի պատասխան Թուրքիայի վարչապետի հերթական հակաիսրայելական հայտարարությունների, Իսրայելի արտգործնախարարությունը տարածեց հաղորդագրություն, որում ասված էր. «Թուրքերն աշխարհում ամենավերջին մարդիկ են, որ պետք է բարոյական խրատ կարդան Իսրայել պետությանը»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն