Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

ԱՄՆ պետդեպարտամենտը դրական է գնահատել ՀՀ ՍԴ որոշումը

Հունվար 25, 2010թ. 13:15

departamentՉնայած ՀՀ ՍԴ-ի որոշման շուրջ Թուրքիայի հնչեցրած դժգոհություններին` ԱՄՆ պետդեպարտամենտը դրական է գնահատել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի, հայ-թուրքական արձանագրությունները չեն հակասում Հայաստանի Սահմանադրությանը։

«Մեր կարծիքով, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը դրական քայլ է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման, արձանագրությունների վավերացման գործընթացն առաջ տանելու տեսակետից։ Դատարանի որոշումը թույլ է տալիս, որպեսզի հայ-թուրքական արձանագրություններն այն տեսքով, ինչ դրանք եղել են բանակցությունների և ստորագրման պահին, ներկայացվեն  ՀՀ խորհրդարանի քննարկմանը ։ Որևէ տպավորություն չկա, թե դատարանի որոշումը սահմանափակում կամ ինչ-որ կերպ բնորոշում է արձանագրությունները»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։

Թուրքիան պնդում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որում, մասնավորապես, վերահաստատվում է Հայաստանի Անկախության հռչակագրի այն կետը, թե Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, «հակասում է արձանագրությունների տառին և ոգուն»։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն