Սկսվել է Եռակողմ հանդիպումը
Հունվար 25, 2010թ. 13:31
Սոչիի «Grand Hotel Polyana» հյուրանոցում այս պահին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ընթանում է եռակողմ հանդիպումը։
Հայկական կողմից բանակցություններին մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը։
Ռուսական կողմից՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն։ Ադրբեջանական կողմից՝ նախագահ Իհլամ Ալիևը, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։
Այսօր նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
ArmAr.am












